
Sharlie XO-ն պատրաստվում է բարձրորակ հայկական խնձորներից։ Խնձորի հյութը բնական խմորման է ենթարկվում 3–5 օր, այնուհետև երկու անգամ թորվում է պղնձե ապարատներում՝ ստանալով 70–77% սպիրտ։ Այն հնեցվում է կաղնու տակառներում, պահվում մառանում և նոսրացվում աղբյուրի ջրով՝ հասնելով իդեալական 40% ալկոհոլային աստիճանի։